Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սա առաջին դեպքը չէ, երբ Ալենը հանդես է գալիս Զախարովայի հանդեպ լկտի հայտարարությամբ

Սա առաջին դեպքը չէ, երբ Ալենը հանդես է գալիս Զախարովայի հանդեպ լկտի հայտարարությամբ
08.06.2024 | 12:23

Հետևանքներն անխուսափելի են լինելու

Նիկոլ հայադավի իշխանությունը, որը, ինչպես բազմիցս փաստել ենք մեր մի շարք հրապարակումներով, ոչ միայն Հայաստանի և հայերիս, այլև Ռուսաստանի նենգ թշնամին է, անպատժելիությունից այնքան է լկտիացել, որ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնում հայտնված վիբրատորչիկ Ալենն իրեն թույլ է տալիս աշխարհի ուժային կենտրոններից մեկը հանդիսացող հսկա ու հզոր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հրապարակայնորեն մեղադրել ստի, ստախոսության մեջ և, այսպես ասած, «դիվանագիտական լեզվով» ծաղրել:
Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կուլ կտա՞ Ալենի վիրավորանքը… Հետևանքներն անխուսափելի են լինելու:

Նախ այն մասին, թե ինչ է ասել Զախարովան
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում արձագանքելով Կիևի մարզի Բուչա քաղաք հայ պաշտոնյաների այցելության մասին տեղեկություններին և այդ կապակցությամբ NEWS.ru-ի թղթակցի հարցին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կհանձնեն Բուչայի սադրանքի ժամանակ զոհվածների ցուցակը, որը ստացվել է Կիևից:
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի մենք չենք կարողանում հասնել նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այս տվյալները տրամադրեն»,- News.am- ի տեղեկացմամբ , ասել է Զախարովան:
Մենք չգիտենք, թե որտեղի՞ց է Զախարովային այս տեղեկությունը՝ հայկական պատվիրակությունի՞ց է ինչ- որ մեկը հայտնել այդ մասին, ուկրաինական կողմի՞ց է դուրս եկել այդ տեղեկատվությունը, թե՞ ռուսական հետախուզությունն է կարողացել ինչ- որ կերպ իմանալ, սակայն կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ եթե այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ուրեմն ՌԴ ԱԳՆ- ում այդ մասին մի բան գիտեն: Այսինքն՝ ուկրաինական կողմից հայկական պատվիրակությանն իսկապես փոխանցվել է ինչ- որ անձանց ցուցակ, որոնց Զելենսկու վարչակարգը համարում է սպանված ու նրանց սպանությունը վերագրել ու վերագրում է ՌԴ Զինված ուժերին:
«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկը կկիսի ռուսական կողմի հետ,- ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է Զախարովան:- Մենք 2 տարի չենք կարողանում հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի տվյալներ այն մարդկանց ցուցակով, ովքեր իբր այնտեղ զոհվել են»:
Եվս մեկ մեջբերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքից.
«Մենք տեսել ենք, թե ինչպես են այս քաղաք այցելում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի անվերջանալի պատվիրակությունները։ Մենք հիմա նրանց հետ ոչ մի կերպ չենք շփվում, նրանցից որևէ լավ կամ կառուցողական բան սպասել պետք չէ: Իսկ, ահա, հայկական կողմի հետ մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում։ Շատ հուսով ենք, որ մարդկանց ցուցակը, որոնք այնտեղ (Բուչայում. – ծանոթագրությունը՝ ՏԱՍՍ- ի) իբր զոհվել են, հայ ընկերները կփոխանցեն»։
Շատ հուսով մի եղեք, տիկին Զախարովա, և հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին ընկերներ մի անվանեք: Նրանք Ձեր և Ռուսաստանի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքով առանձնապես չեն տարբերվում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի պատվիրակության անդամներից և ղեկավար շրջանակներից: Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի նախագահի այսօրվա հայտարարությունը պետք է, որ Ձեզ համար սառը ցնցուղ լինի՝ հասկանալու համար, որ Ձեր լավատեսությամբ սխալվել եք, եթե, իհարկե, այն պայմանավորված չէ տվյալ պահին անհրաժեշտ դիվանագիտությամբ, այսինքն՝ իրականությունը շատ լավ էլ գիտեք, բայց անհրաժեշտ եք համարել այդպես արտահայտվել:

Ի՞նչ է ասել Ալենը
Հունիսի 7-ին, «Ազգային ժողով» կոչվածում լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Զախարովայի կոչին, ասել է՝ ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում:
«Ասել է նաև, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել ՈՒկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից»,- ասել է Ալենը և քիչ անց հավելել. «Ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում: Նա ուղղակի սուտ է խոսում»:
Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել ՈՒկրաինա, Ալենը հեգնանքով կամ, ըստ էության, ծաղրանքով արձագանքել է. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարևանի ամուսինն էլ է գնացել ՈՒկրաինա: Չի կարող որևէ պատգամավոր տեղ գնա ու որևէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»:
Այսպիսով վիբրատորչիկ Ալենն ակնարկել է, որ վայել չէ, որ ինքը կամ Հայաստանի ԱԳՆ- ն պատասխանեն Ռուսաստանի արտգործնախարարությանը, այն Նորքի թաղապետարանի (վարչական շրջանի) մակարդակի է, նրանք էլ կպատասխանեն:
Լու՞րջ:
Եվ հայկական պատվիրակություն իսկապես չի՞ գնացել Բուչա, չի՞ եղել այնտեղ՝ հակառուսական յուրօրինակ խառնաժողովին մասնակցելու:
Եղել է, այս պահին մեզ նշված պատվիրակության անդամներից ընդամենը երկուսն են հայտնի՝ Նիկոլի նախկին մամուլի քարտուղար, Նիկոլի էմիսար, այժմ ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ինչը, սակայն, բնավ չի նշանակում. թե պատվիրակության կազմում նրանցից բացի, այլ անդամներ չեն եղել:
Եղե՞լ են, արդյոք, նաև խորհրդարանականներ՝ այս պահին չգիտենք, բացի Զախարովայի հայտնածից, բայց եթե նույնիսկ չեն եղել, տվյալ դեպքում դա չէ էականը, այլ հայկական պատվիրակության լինելը Բուչայում և հիշյալ ցուցակի փոխանցումը նրան:

Բուչայի իրադարձությունների մասին
2022 թ. ապրիլին ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է Կիևի մարզի Բուչա քաղաքում ուկրաինական սադրանքից հետո քրեական գործ հարուցելու մասին՝ ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով (Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում)։ Նա նշել է, որ ՈՒկրաինայի ՊՆ-ն ՌԴ զինծառայողներին վարկաբեկելու և կանխամտածված, նախապես ծրագրված սադրանքի նպատակով, Արևմտյան ԶԼՄ-ներով տարածել է իբր տեսանյութեր Բուչայից՝ որպես խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման ապացույց: Սակայն, ինչպես հայտնի է Բուչայի վարչակազմի ղեկավարի 2022 թ. մարտի 31-ի հայտարարություններից, ռուսական բանակը տվյալ բնակավայրից դուրս է եկել դեռևս մարտի 30-ին։
Տեսանյութում, որը հայտնվել է ռուսական զորքերի դուրս գալուց անմիջապես հետո, և որը նկարահանել են ուկրաինացիները և տարածել սոցիալական ցանցերում, տեղեկություններ չկան խաղաղ բնակիչների սպանությունների և մահվան մասին: Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը պնդում է, որ Բուչայի իրադարձությունների ուկրաինական վարկածը բեմադրություն է, ապատեղեկատվություն և սուտ, Պեսկովը նշել է նաև, որ Կիևը չի խորշում որևէ կեղծիքից:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ